տուն Լուրեր Հրդեհ՝ Երևանում և հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում

Հրդեհ՝ Երևանում և հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում

90
0

հրդեհ

Հունիսի 19-20-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 3 շենքի մոտ այրվել է 200 քմ, Նոր Նորքի 5-րդ զանգվածում` եկեղեցու մոտակայքում՝ 30 քմ խոտածածկ տարածք:

Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սյունիք համայնքի գերեզմանատանը այրվել է 300 քմ, Պապյան փողոցում՝ 100 քմ, Երկաթուղայինների փողոցի գնացքների նախկին կայանի տարածքում՝ 200 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ փողոցում՝ 600, իսկ Խանջյան փողոցում՝ 300 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ Եռաբլուրի մոտակայքում՝ 5000 քմ, Վեդի քաղաքի Սերժիկ Հակոբյան փողոցում՝ 200 քմ, Մ-3 ավտոճանապարհի Էջմիածին-Աշտարակ հատվածում (1-ին կմ)՝ 3000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: