տուն Լուրեր Հրդեհ՝ կառավարության աշխատակազմի պահեստի տանիքում

Հրդեհ՝ կառավարության աշխատակազմի պահեստի տանիքում

102
0

hrdeh_saryani_tun_tangaranumՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 19-ին, ժամը 18.39-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի Ճանապարհային ոստիկանության վարչության պահեստներում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման և օպերատիվ խմբերը, չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.12-ին, մարվել՝ 19.27-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեում՝ կառավարության աշխատակազմի պահեստի (առանց գույքի) տանիքում:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (6 քմ):