տուն Լուրեր Հրդեհ՝ Գայի պողոտայում

Հրդեհ՝ Գայի պողոտայում

73
0

հրդեհ

Հունիսի 8-9-ը ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Գայի պողոտայում՝ «Վալենսիա» ռեստորանի մոտակայքում, այրվել է 100 քմ, Անդրանիկի փողոցում` թիվ 162 միջնակարգ դպրոցի մոտակայքում՝ 20 քմ, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում՝ 50 քմ, Լենինգրադյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող այգում՝ 200 քմ, Հերացի-Սարալանջ ավտոճանա¬պարհին՝ կամրջի մոտակայքում՝ 100 քմ խոտածածկ տարածք:

Արարատի մարզի Արարատ քաղաքի Չարենցի փողոցում այրվել է 150 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անտառ-պուրակ տարածքում՝ 2000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: