տուն Լուրեր Հրդեհ՝ չգործող հրաձգարանում

Հրդեհ՝ չգործող հրաձգարանում

125
0

hrdeh

Մարտի 27-ին՝ ժամը 01.02-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չեխովի փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում գտնվող նախկին մշակույթի տանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չգործող հրաձգարանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.29-ին, մարվել՝ 01.38-ին: Այրվել է շինության ներսում կուտակված փայտ՝ մոտ 6 խմ, տանիքի փայտե կառուցատարրերը՝ 70 քմ, ևս 30 քմ ջերմահարվել է: