Օգոստոսի 12-ին, ժամը 15:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Այգեձոր գյուղում այրվում է մացառուտ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պաշտպանության ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:47-ին, մարվել՝ 18:20-ին:
Այրվել է մոտ 40 հա մացառուտ: