Վրաստանի ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաիձեն դիմել է երկրի վարչապետին՝ խնդրելով իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդում է newsgeorgia.ru-ն:
«Ցանկանում եմ դիմել վարչապետին՝ հրաժարական խնդրելով: Իմ որոշումը կապված է վերջին շրջանում իմ հասցեին հնչող այն մեղադրանքների հետ, թե իբր ես թաքցնում եմ Զուրաբ Վազագաշվիլիի սպանությանը մասնակցած անձանց», — ասվում է Չիկաիձեի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Վազագաշվիլին սպանվել էր 2006 թվականի մայիսին ոստիկանական գործողության արդյունքում: Ենթադրվում է, որ գործողության ընթացքում իրավապահները «գերազանցել են իրենց լիազորությունները»:
Մի քանի օր առաջ որդու գերեզմանի մոտ պայթյունից մահացել է նաև Վազագաշվիլիի հայրը Յուրին: