տուն Քաղաքական Միջազգային Հրաժարական է տվել Թուրքիայի հետախուզական ծառայության պետը

Հրաժարական է տվել Թուրքիայի հետախուզական ծառայության պետը

91
0

fidan1

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը հրաժարական է տվել: Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ նա մտադիր է մասնակցել երկրի խորհրդարանական ընտրություններին:

Ֆիդանը երկրի հետախուզական ծառայությունը գլխավորում էր 2010թ.-ից: Թուրքական օրենսդրության համաձայն՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար պետծառայողները պետք է հրաժարական տան մինչև փետրվարի 10-ը:

Ընտրական արշավը Թուրքիայում սկսվելու է մարտի 10-ին, իսկ ապրիլի 24-ին հրապարակվել է խորհրդարանի պատգամավորների թեկնածուների վերջնական ցանկը: Բուն ընտրություններին մասնակցելու է 31 կուսակցություն:

Հիշեցնենք, որ Թուքիայի վերջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2011թ.-ի հունիսի 12-ին: Դրանցում հաղթանակ էր տարել երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: