տուն Քաղաքական Միջազգային Հրաժարական է տվել ԱՄՆ-ի գաղտնի ծառայության ղեկավարը

Հրաժարական է տվել ԱՄՆ-ի գաղտնի ծառայության ղեկավարը

65
0

1364414977986.cached

ԱՄՆ-ի գաղտնի ծառայության ղեկավար Ջուլիա Փիրսոնը հրաժարական է ներկայացրել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնին:

Փիրսոնն իր պաշտոնը լքելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ դանակով զինված տղամարդը կարողացել էր անցնել Սպիտակ տան մի քանի դահլիճներով:

ԱՄՆ-ի նախագահ Ջուլիա Փիրսոնը ԱՄՆ-ի գաղտնի ծառայության ղեկավար էր նշանակվել 2013թ.-ի մարտին: Նա երկրի պատմության մեջ առաջին կինն է, ով զբաղեցրել է այս պաշտոնը:

Փիրսոնի նախորդը՝ Մարկ Սալիվանը հրաժարական էր ներկայացրել 2013թ.-ի փետրվարին այն բանից հետո, երբ մամուլում հրապարակումներ էին հայտնել այն մասին, որ ծառայության որոշ աշխատակիցներ գործուղման ժամանակ օգտվում են մարմնավաճառների ծառայություններից: