տուն Լուրեր Հրաժարական չեմ տալու․ Հրայր Թովմասյան

Հրաժարական չեմ տալու․ Հրայր Թովմասյան

151
0

Սահմանադրական դատարանը չի համագործակցում որեւէ քաղաքական ուժի հետ: Սահմանադրական դատարանը կատարում է իր գործառույթները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Հարցին՝ արդյոք ապրիլին տեղի ունեցած իրադարձությունները Թովմասյանի հետ համատեղ ստեղծված Սահմանադրության հետեւա՞նքը չէին, Սահմանադրական դատարանի նախագահը հավաստիացրեց, որ Սահմանադրությունը, որի ստեղծմանն ինքը մասնակցել է, բարձր գնահատականի է արժանացել հայրենական եւ օտարերկրյա հեղինակավոր փորձագետների կողմից եւ մտավախությունների տեղիք չի տվել:

Հրայր Թովմասյանը նշեց, որ ինքը հրաժարական չի տալու: