ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎՇենգավիթ վարչական շրջանիքննչական բաժնում ձեռնարկվումեն ակտիվ քննչական ևդատավարական այլգործողություններ՝ պարզելու 48-ամյա Ս.Ավագյանի՝ կյանքի հետանհամատեղելի հրազենայինվնասվածք ստանալուհանգամանքները։
2017թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ էստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասում, ներորովայնային սուր արյունահոսություն, հեմոռագիկ շոկ ախտորոշմամբ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 8-րդ փողոցիցբժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ, 1969թ. ծնվածՍամվել Ավագյանը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդհոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ:
Սամվել Ավագյանը ճանաչվել է որպես տուժող, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում դիտարկվող հասցեում գտնվողտաղավարում՝ առկա սեղանի և հարակից պատի վրա, հայտնաբերվել են հրազենայինվնասվածքի նմանվող հետքեր: Հարցաքննվել են երկու տասնյակից ավել անձիք:
Քրեական գործով նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական համալիր ևդատաբժշկական փորձաքննություններ:
Քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբկատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, դեպքի բոլոր հանգամանքներըպարզելու և հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու նպատակովհանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին:
04.10.2017թ.՝ ժամը 06:30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Ս.Ավագյանը,գիտակցության չգալով, մահացել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե