տուն Լուրեր Հրազդանում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

Հրազդանում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

74
0

sasun

Այսօրվանից մեկնարկում է Հրազադանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Քիչ առաջ Հրազդանում  բացվել է քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը:  Միքայելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է: Նրա նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու մասին է իրազեկել նաեւ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբը: Առաջադրված թեկնածուներից Հայկական Վերածնունդ կուսակցության անդամ Արթուր Միսակյանը եւս սկսել է նախընտրական քարոզարշավը: