տուն Լուրեր Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

162
0

018f2432325b5fda93ba475ff01b90d3

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 00.37-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Հանքավան-Արտավազ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձնելով ոչ երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-28 միջհամայնքային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, փակելով ավտոճանապարհը (մոտ 20 մ):
Ժամը 01.41-ի դրությամբ հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի քարաբեկորներից մաքրման աշխատանքներ՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի, իսկ ամբողջությամբ երթևեկելի դարձնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: