տուն Լուրեր «Հրազդան ցեմենտ»-ի նախագիծը դարձյալ կուղարկվի ԱԺ

«Հրազդան ցեմենտ»-ի նախագիծը դարձյալ կուղարկվի ԱԺ

100
0

Mika

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Հրազդան ցեմենտ» ընկերությանը 510 մլն դրամ տույժերից ազատելու մասին որոշման նախագիծը: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ օրինագիծը ներկայացվել է առանց փոփոխությունների, ընդունման կրկնակի գործընթաց անցնելու համար։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Ազգային ժողովը մերժել էր այս նախագիծը: Ըստ գործադիրի՝ գործարանի հաշիվներն արգելափակված են, գույքը գրավադրված է «ՎՏԲ Հայաստան» բանկում, ընկերության ընդհանուր պարտքը կազմում է մոտ 1 մլրդ դրամ, և այս որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը, մարել պարտքերը, ստեղծել նոր աշխատատեղեր: