2016թ. փետրվարի 1-ի դրությամբ «Հրազդան-ցեմենտ» ընկերության պարտքը կազմել է 933.3 մլն դրամ: «Հրազդան-ցեմենտ» ընկերությունը կազատվի 2016 թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով: Նման հարց է այսօր քննարկվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը խոսեց ակտիվների մասնատման և վաճառքի մասին. «որպեսզի այդ գործարանի, որպես ամբողջական գույք պահպանվի և աշխատի, ստեղծի բարիք, աշխատողներ ներգրավի, կարողանա արտահանել եւ արտադրել»: Մինասյանն ասաց, որ «Հրազդան-ցեմենտ»-ի բաժնետոմսերն ու սեփականության իրավունքն անցել են ՎՏԲ բանկին: Կառավարության համար, ըստ Մինասյանի կարևոր է այն, որ ստեղծվեն աշխատատեղեր, եև ներդրումներ լինեն: Փոխվել է նաև սեփականատերը: Այմժ Միկա Բաղդասարովը չի հանդիսանում «Հրազդան-ցեմենտ» ընկերության տնօրենը: