Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
31-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակում», հայկական ակումբներից հանդես է եկել նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում»:
Մկոյանը արտերկրում խաղալու հարուստ փորձ ունի: Հրայրը պաշտպանել է Նալչիկի «Սպարտակի» և չեխական «Դինամոյի» գույները, 4 տարի խաղացել է Իրանի ուժեղագույն ակումբներից մեկում` Թեհրանի «Էսթեղլալում»:
Նոր մրցաշրջանի մեկնարկում պաշտպանը հանդես էր գալիս «Արարատ-Արմենիայում», հանդիսանում էր թիմի ավագը:
Հրայր Մկոյանը 7 հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում, 1 գոլ է հեղինակել ազգային հավաքականի կազմում անցկացրած 44 խաղերում` գրավելով Պորտուգալիայի հավաքականի դարպասը: