տուն Քաղաքական Միջազգային Հրավիրելով Կիմ Չեն Ինին՝ Մոսկվան իրեն ապահովագրել է Օբամայի այցելությունից. The Times

Հրավիրելով Կիմ Չեն Ինին՝ Մոսկվան իրեն ապահովագրել է Օբամայի այցելությունից. The Times

78
0

24A994EE00000578-0-image-a-1_1421355585005

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակն օգտագործում է նոր դաշինքներ ստեղծելու համար: Այս մասին գրում է The Times պարբերականը:

Թերթը հիշեցնում է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը համաձայնել է 2015թ.-ի մայիսին այցելել Ռուսաստան: Այդ այցելությունը, սակայն, որևէ պատմական հիմնավորում չունի, և Կրեմլի կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով:

«Այդ տարեդարձը պետք է համաշխարհային տոն դառնար, սակայն վերածվել է Ռուսաստանի ու արևմտուտքի հակամարտության ևս մեկ աղբյուրի», — նշում է The Australian-ը՝ հիշեցնելով, որ Կորեան պատերազմի ընթացքում գտնվել է ֆաշիստական Ճապոնիայի տիրապետության տակ:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ, Կիմ Չեն Ինին հրավիրելով, Մոսկվան իրեն «ապահովագրել է» ԱՄՆ-ի Մեծ Բրիտանիայի և այլ երկրների ղեկավարների այցելությունից:

Բացի դրանից, պարբերականը հիշեցնում է, որ Պուտինը չի մասնակցելու Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակի տոնակատարություններին, որոնք անցկացվելու են հունվարի 27-ին: