Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն 5 միլիոն դրամ տրամադրելու մասին հարցը:
Ինչպես նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գումարն անհրաժեշտ է տոնական մեծ համերգի կազմակերպումը, ինչպես նաև ԶԼՄ-ներով ու եթերով դրա հեռարձակումն ապահովելու համար։
«Բոլորին հրավիրում ենք մասնակցելու»,- ասաց նախարարը կառավարության անդամներին:
Վարչապետ Աբրահամյանը հետաքրքրվեց. «Հրավիրատոմս ուղարկելո՞ւ եք, որ մասնակցենք»։
«Ոչ, բացօթյա համերգ է, ով ուզում է՝ թող գա մասնակցի, իսկ Օպերայում տեղի ունեցող համերգին մասնակցել ցանկացողները կարող են դիմել»,— պատասխանեց նախարարը: