տուն Լուրեր Հրավեր ուղարկվել է «Ժառանգություն» խմբակցությանը, թե՞ կուսակցությանը

Հրավեր ուղարկվել է «Ժառանգություն» խմբակցությանը, թե՞ կուսակցությանը

90
0

jarangutyn

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ 4+4+4 ձևաչափով հանդիպում- քննարկումը: Այս ձևաչափով քննարկում նախաձեռել էր ԱԺ ՀԱԿ խմբակցությունը: Հանդիպման ընթացքում պետք է քննարկվի Ընտրական նոր օրենսգիրքը, որին մասնակցելու են չորս ներկայացուցիչ իշխանությունից, չորսական՝ ընդդիմությունից, ևս 4 ներկայացուցիչ էլ քաղաքացիական հասարակությունից: Նշենք, որ ընդդիմադիր ուժերից կարող էին մասնակցել միայն խորհրդարանում ներկայացվածները:

Երեկվա հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀԱԿ-ից, ԲՀԿ-ից, և ՕԵԿ-ից: «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունից ներկայացուցիչներ չկային: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշել էր, որ պաշտոնական հրավեր «Ժառանգություն» չի ստացել: Նույնը կրկնել էր նաև խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ լրատվամիջոցների հետ զրույցում: Այսօր, սակայն հրավիրված  մամլո ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ հրավեր ստացվել է, բայց որոշում չի ընդունվել՝ մասնակցել — չմասնակցելու վերաբերյալ:

Ի վերջո, ստացել է արդյո՞ք «Ժառանգությունը»հրավեր: Araratnews.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նշեց. «Ես ինչքան հիշում եմ, և մամուլից նաև ծանոթ եմ, որ նամակը ձևակերպված է  եղել խմբակցություններին, կամ քաղաքական ուժերին, որոնք ունեն խմբակցություն: Խմբակցությունում հրավեր չենք ստացել: Ես որպես քարտուղար նման հրավեր չեմ ստացել»: Ըստ Պողոսյանի երբ, որևէ նամակ են ստանում, ինքն այդ  նամակից երեք օրինակ ուղարկում է խմբակցության մյուս պատգամավորներին:  Հիմա Թևան Պողոսյանը  չի բացառում, որ  հրավերն ուղարկել են կուսակցություն, ինչից ինքը տեղյակ չէ: