տուն Լուրեր Հրատարակվել է Բերնհարդ Շլինքի «Ընթերցողը» վեպի հայերեն տարբերակը

Հրատարակվել է Բերնհարդ Շլինքի «Ընթերցողը» վեպի հայերեն տարբերակը

143
0

1234615155_chtec

Վերջին տարիներին թարգմանական գրականության ձեռքբերումները և Հայոց մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված առաջիկա ծրագրերը այսօր լրագրողների հետ զրույցում խոսեցին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելը և ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանը, «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն էմին Մկրտչյանը և միջազգային կապերի պատասխանատու Արթուր Մեսրոպյանը:

Աբգար Ափինյանը ներկայացրեց այս տարվա ամենատպավորիչ թարգմանված գրքի՝ Բերնհարդ Շլինքի «Ընթերցողը» վեպի թարգմանության մասին: «Բավականին մեծ թիվ են կազմում գերմաներենից թարգմանված գրքերը, այդ իսկ պատճառով սերտ է մեր կապը: Տարվա մրցանակը այսօր ստանալու է Բերնհարդ Շլինքի «Ընթերցողը»: Այն 2008թ-ին էկրանացվեց և ֆիլմը արժանացավ Օսկարի: Գիրքը բարոյական պատասխանատվություն է պահանջում մարդկանց գործած հանցանքների մասին: Մի սիրո պատմություն է 16 ամյա պատանու և մեծահասակ կնոջ՝ որը դառնում է համակենտրոնացված ճամբարի աշխատակից»:

Գիրքը Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ համեմատեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելը. «Հայերի համար շատ կարևոր տարի է այս տարի: Այս գիրքն ու հայկական իրականությունը ունեն նմանություններ: «Ընթերցողը» գրքում երկու մարդկանց միջև հարաբերությունների մասին պատմությունն է առաջին հերթին: Գրքի երկրորդ մասում ներկայացվում է, թե ինչպես են մարդիկ վերաբերվում իրենց անցյալին: Գիրքը արժեք է ներկայացնում, քանի որ ցույ է տալիս գերմանական հասարակության առերեսումն իր անցյալի հետ»:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելը ասուլիսի վերջում «Ընթերցողը» գրքի թարգմանչուհուն՝ Գայանե Գինոսյանին և «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանին հանձեց պատվոգրեր: