տուն Հասարակություն Իրավական ՀՐԱՏԱՊ. Մանվել Գրիգորյանը կկալանավորվի

ՀՐԱՏԱՊ. Մանվել Գրիգորյանը կկալանավորվի

250
0

Րոպեներ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ  գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով դատախազության բերած բողոքի վերաբերյալ որոշումը։ Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի որոշումը և խափանման միջոց 25 միլիոն գրավը համարեց անթույլատրելի: Ըստ այս որոշման՝ Մանվել Գրիգորյանը այսօր կկալանավորվի:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքի և սննդի յուրացման, ապօրինի զենք և ռազմամթերք պահելու մեջ: Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու հիմքը, ըստ առաջին ատյանի մեղադրանքի՝ մեկ տասնյակից ավելի հիվանդություններն են եղել:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից, այսպես կոչված՝ ԱԱԾ մեկուսարանից: Գրիգորյանի ազատ արձակվելուց հետո սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր, Էջմիածնի բնակիչները իրենց բողոքի ակցիաներով պահանջում էին, որ Գրիգորյանը կրկին կալանավորվի: Մանվել Գրիգորյանն իր ազատ արձակվելուց հետո չէր կարողանում մտնել իր տուն, նա այս օրերին ապրում էր Ակնալճի իր ամառանոցում: