տուն Լուրեր Հրապարակվել է ՀՀ մշտական բնակչության թիվը

Հրապարակվել է ՀՀ մշտական բնակչության թիվը

102
0

735016

2016թ-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2մլն 998 հազ. 600 մարդ, որից 1 մլն 907 հազ.-ը կազմում է քաղաքային բնակչությունը, իսկ 1 մլն 91 հազ. 600-ը՝ գյուղական: Այս ցուցանիշները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 12 հազ.-ով:

Բնակչությունը պակասել է բոլոր մարզերում, սակայն ամենից շատ Լոռիում ու Տավուշում՝ համապատասխանաբար 3000-ով և 3200-ով: Մշտական բնակչության քանակը ավելացել է միայն մայրաքաղաքում՝ 2200-ով և դարձել 1 մլն 73 հազ. 700 բնակիչ: