Հունվարին քաղցկեղից մահացած աշխարհահռչակ երաժիշտ Դևիդ Բոուիի կտակի համաձայն՝ վերջինիս 100 միլիոն դոլար գնահատվող կարողության կեսը (50 տոկոսը) անցնում է նրա կնոջը` Իմանին, 25-ական տոկոս՝ որդուն և դստերը, հաղորդում է LifeNews-ը:
Նա նաև 2 միլիոն դոլար է կտակել իր վաղեմի մտերիմ ընկերոջն ու օգնականին և 1 միլիոն դոլար` որդու դայակին:
Նշվում է նաև, որ Բոուին ցանկացել է, որ իր մահից հետո իր աճյունը շաղ տան Ինդոնեզիայի Բալի կղզում` բուդդայական ծիսակարգին համաձայն: