տուն Լուրեր «Հրապարակ». Եթե տատիկը կռանում է, քաղհան է անում, մենք նրան համարում ենք...

«Հրապարակ». Եթե տատիկը կռանում է, քաղհան է անում, մենք նրան համարում ենք զբաղված

98
0

Հրապարակ

Վերջերս հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով լույս է տեսել տնտեսագիտության դոկտոր, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի մոնումենտալ աշխատությունը՝ նվիրված նորանկախ Հայաստանի տնտեսական զարգացման քառորդդարյա ճանապարհին: Երկհատոր գիրքը հավակնոտ վերնագիր ունի՝ «Հայաստանի տնտեսության վերափոխումները եւ վերելքի հեռանկարները», եւ հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են Հայաստանի տնտեսության համակարգային եւ ինստիտուցիոնալ վերափոխումներով: Ուստի, ընթերցողն անաչառ վերլուծություններ է սպասում հեղինակներից եւ մեր տնտեսական վիճակի հետ կապված կնճռոտ հարցերի անկեղծ պատասխաններ: «Հրապարակի» հարցերին պատասխանում է Հայկ Սարգսյանը:

— Ինչպե՞ս կնկարագրեք Ձեր աշխատությունը, ի՞նչ նպատակ եք ունեցել ՀՀ տնտեսական ողջ զարգացման ընթացքը ներկայացնելիս:

— Տնտեսությունն ու կենդանի օրգանիզմը նման են իրար: Տնտեսությունն էլ ունի իր արյունատար անոթները, ինքն էլ է շնչում, ծաղկում, վերելքներ եւ վայրէջքներ ունենում, եւ, որպեսզի այն օրգանիզմի նման չծերանա, պետք է միշտ սնուցում ունենա, լինեն բարեփոխումներ: Այստեղ մենք փորձել ենք նկարագրել այդ գրեթե քառորդդարյա բարեփոխումները: Դրանք տարատեսակ են եղել: Վերելքի եւ անկման շրջաններ ենք ունեցել եւ հանդարտության, բայց, ինչն անցումային երկրներին է բնորոշ, կարողացել ենք դժվարությունների պարագայում ունենալ մի տնտեսություն, որը հեռանկարային է:

— Խանութները վաճառվում են, գործազրկությունն ու գներն աճում են, մարդիկ հեռանում են երկրից, ի՞նչ տնտեսական հեռանկարի մասին է խոսքը:

— Իհարկե, կան խնդիրներ: Ես ինքս նախանձախնդիր եմ դրանց տեսնելու եւ բացահայտելու: Ես դրանցից կառանձնացնեի տնտեսության կառուցվածքի փոխակերպման խնդիրը: Տեսեք: Գյուղատնտեսությունում զբաղված է բոլոր զբաղվածների 40 տոկոսից ավելին: Սրանք կեղծ, նկարած թվեր են: Եթե տատիկը կռանում է, քաղհան է անում, մենք նրան համարում ենք զբաղված: Բայց արտադրողականության մասին չենք ուզում խոսել: Մենք գյուղատնտեսության հատվածում ստեղծել ենք իսկապես անոմալ մի վիճակ, երբ 340 հազար անհատական տնտեսություններ իրենց երկրագործությունն իրականացնում են 1,2 մլն իրարից անջատված հողակտորների, լոսկուտների վրա: Սա անոմալիա է: Այստեղ այդ խնդիրները հանգամանալից ներկայացված են, նաեւ իրացման խնդիրը: Երաշխավորված քաղաքականություն է պետք գյուղատնտեսության ոլորտում, վստահություն, որ արտադրանքը՝ կաթը, խաղողը, մյուս կուլտուրաների գծով, կիրացվեն, ընդ որում՝ մրցակցային շուկայի պայմաններում: Եթե սա չկա, մենք չենք կարող խոսել մղումների մասին, իմպուլսների մասին, որ գյուղացին պետք է ունենա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։