Նախախորհրդարանի անդամ եւ բնապահպան Եղիա Ներսիսյանը երեկ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես վկա բերման է ենթարկվել, ինչը մեծ աղմուկ էր առաջացրել սոցիալական ցանցերում եւ հասարակական կազմակերպությունների շրջանում: Նշենք, որ Ներսիսյանը որպես վկա պիտի մասնակցի 2012թ. Խոսրովի արգելոցում Կարմիր գրքի մեջ գրանցված կենդանիների, մասնավորապես բեզոարյան այծի ապօրինի որսի հետ կապված գործի քննությանը:
«Անիմաստ, անտեղի բերման ենթարկեցին, ես ընդամենը նախկինում տված իմ ցուցմունքը թարմացրեցի։ Ես չեմ հասկանում, թե բերման ենթարկելու իմաստը որն էր, երբ ես մինչ այդ 5 անգամ բացատրագիր եմ ուղարկել իրենց՝ ասելով, որ զբաղված եմ, ժամանակ չունեմ ներկայանալ, եւ հղում եմ տվել իմ նախկին ցուցմունքին՝ նորից հաստատելով այն, որ ոչինչ չի փոխվել, եւ ամեն ինչ նույնն է, այսինքն՝ նորից ներկայանալու, նոր ցուցմունք տալու կարիք չկար։ Ես իմ իրավապաշտպանի հետ եմ գնացել, կես ժամ տեւեց վկայություն տալը, արագ ավարտեցին, ու եկանք»,- տեղեկացնում է Եղիա Ներսիսյանը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում