Մեր տեղեկություններով, առաջիկայում կառավարությունում կսկսվի կադրային փոփոխությունների նոր փուլ: Տեւական ժամանակ քննարկման թեմա է էկոնոմիկայի նախարարության եւ նախարարի ճակատագիրը. կառավարության «հեղինակությունները» գտնում են, որ այն պետք է կառուցվածքային փոփոխություն կրի, մտցվի ֆինանսական բլոկի մեջ, որպես «մասնաճյուղ», մի մասն էլ պնդում է, որ այն դեռ անհրաժեշտ է եւ անելիք ունի: Վերջիններիս թվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը, ինչպես հայտնի է, արդեն տեւական ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնին տեսնում է Վարդան Այվազյանին, սակայն նախագահականում առայժմ ընդդիմանում են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։