տուն Մամուլ «Հրապարակ». Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Սմբատյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել

«Հրապարակ». Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Սմբատյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել

128
0

hr
«Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Սմբատյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել։ Տևական ժամանակ է՝ օդում կախված են խոսակցությունները, որ վերջինս ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ է դրսևորում, հանդիպումներ է ունենում գործով կողմերի հետ, առհասարակ շատ հասանելի դատավոր է, սակայն այս անգամ կարծես բանը բանից անցել է։ Մեր տեղեկություններով՝ իր մոտ քննվող մի գործի շրջանակներում դատավորը հանդիպել է կողմերից մեկին, ինչն էլ «ֆիքսել» է դատավարության մյուս կողմը։ Եվ ասում են, այս մասին «ծանուցել» են վճռաբեկ դատարանի ղեկավարությանը։ Եվ եթե այդ գործով վճիռը չբավարարի «կոմպրոմատներ» հավաքած կողմին, չի բացառվում, որ դիմեն կտրուկ քայլերի, Արդարադատության խորհրդին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։