Զրուցում եմ վերջին օրերի ակցիաներին մասնակցած անձանց հետ։ Խոսքն էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված ակցիաների մասին է։ Ասում են՝ մարդիկ հոգնած ու անտրամադիր են։ Թվում է՝ պետք է ոգեւորվեին, որ վերջապես ինչ-որ շարժում-պայքար կա, կարող են դուրս գալ փողոց, հրապարակ, հանրահավաք ու նստացույց անել, բայց ինչ-որ անհասկանալի պասիվություն կա պայքարողների շրջանում։ Ապա ասում են, որ բարձրախոսները բռնած անձինք հռետորական ձիրք չունեն՝ խոսքը սահուն եւ խելացի չէ, ձայնը՝ հրապարակային ելույթներին ոչ պիտանի։ Նաեւ նկատում են, որ այս շարժման առաջնորդները մարդկանց կառավարել չգիտեն, ծրագիր չունեն։
Բայց այս թերությունները նկատողները միաբերան ողջունում են այն, որ հարթակում, բարձրախոսների մոտ կանգնածները քաղաքական գործիչներ, կուսակցությունների ներկայացուցիչներ չեն։ «Պայքարը քաղաքացիական է, ակտիվիստները թույլ չեն տալիս քաղաքականացնել այն»,- որպես դրական դրսեւորում՝ նկատում են մարդիկ, չզգալով անգամ, որ իրենց նշած թերությունները հենց «չքաղաքականացնելու» արդյունք է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: