տուն Մամուլ «Հրապարակ». Տեղի կունենա՞ Ալիեւ-Սարգսյան

«Հրապարակ». Տեղի կունենա՞ Ալիեւ-Սարգսյան

75
0

hraparak5

Որոշված է, որ Սերժ Սարգսյանը կմեկնի Ռիգա մայիսի 21-ի առավոտյան: Ի դեպ, Արեւելյան հարեւանության գագաթնաժողովին զուգահեռ, նույն օրը Ռիգայում տեղի է ունենալու նաեւ ԵԺԿ գագաթնաժողով, որին կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը: Ռիգայում կլինի նաեւ Իլհամ Ալիեւը, սակայն առ այս պահը դեռ պարզ չէ՝ տեղի կունենա՞ Ալիեւ-Սարգսյան հանդիպում, թե՞ ոչ: Մեր աղբյուրների տեղեկատվությամբ, ամենայն հավանականությամբ, Ռիգա կմեկնի նաեւ ամերիկյան համանախագահ Ջ. Ուորլիքը: Խնդիրը բավականին նուրբ է այն առումով, որ ամերիկյան կողմը չի ցանկանում, որ Ալիեւ-Սարգսյան հանդիպման մոդերացիան իրականացնեն Գերմանիան եւ Ռուսաստանը, հիմնախնդրի «կարգավորման» շահագրգիռ կողմերի վերածվելով, ուստի չի բացառվում, որ Ուորլիքը փութա  Ռիգա` մոդերացնելու սպասվող հանդիպումը: Սերժ Սարգսյանի Ռիգա մեկնելու պատճառով ՀՀԿ ԳՄ նիստն «առաջ է բերվել» եւ տեղի կունենա այսօր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։