տուն Մամուլ «Հրապարակ». Ծեծին հաջորդեց քրեական հաշվեհարդարը

«Հրապարակ». Ծեծին հաջորդեց քրեական հաշվեհարդարը

81
0

hraparak5

«Մեզ նույնիսկ մեր դեմ հարուցված քրեական գործերը չեն կարող ճնշել, ուր մնաց ծեծը»,- ասում են ազատամարտիկները: Ծեծի միջոցով ճնշումների ենթարկված ազատամարտիկներին ճնշում են նաեւ նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցելով: Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ Սամվել Հովսեփյանի՝ Ադմիրալի կարծիքով, ճաշի մեջ մազ են ման գալիս՝  թող ման գան: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեռեւս 2011 թվականին գործունեությունը դադարեցված մի ՍՊԸ-ի մասով մոտ մեկ ամիս առաջ հարկայինի քննչականը Սամվել Հովսեփյանի դեմ գործ է հարուցել՝ կանխամտածված սնանկության հիմքով: «ՍՊԸ-ի մեջ ընդհանրապես ոչ գրանցված եմ, ոչ էլ, ես այնքան կապ ունեմ այդ ՍՊԸ-ի հետ, ինչքան ցանկացած իշխանավոր, ցանկացած պատգամավոր կապ ունի ինչ-որ ՍՊԸ-ի հետ: Եթե 2011 թվականի գործ են այսօր վերհիշել՝ խնդրեմ, թող վերհիշեն, ես խնդիր չունեմ: Կարող են մի այլ բան վերհիշել, ի՞նչ է եղել, որ ով ինչ ուզում,  հիշում է»,-ասաց Հովսեփյանը: Ազատամարտիկը քրեական գործի մանրամասների մասին խոսել չցանկացավ, միայն տեղեկացրեց, որ դեռ խնդրին կանդրադառնա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։