Հնարավոր է, որ Սերյոժան մահացել է ոչ թե հունվարի 19-ին, ինչպես հայտարարվեց պաշտոնապես, այլ 18-ին, նպատակն էլ, հավանաբար, ժամանակ ձգելն է եղել, որպեսզի ժողովուրդը հանգստանա: Գյումրիում խոսում են, որ բժիշկները Սերյոժա Ավետիսյանին պահել են արհեստական շնչառության սարքին միացած, մինչդեռ երեխայի ուղեղն արդեն մահացած է եղել: Այս կեղծիքի հետ կապված կասկածն անուղղակիորեն հաստատվեց դերասանուհի Աննա Մութաֆյանի հետ զրույցից: Նա այն հուզված քաղաքացիներից է, ով ամեն օր զանգահարել է հիվանդանոց եւ տեղեկացել փոքրիկի առողջության մասին: Հունվարի 18-ին, ցերեկը, նա 2 անգամ զանգահարել է «Սուրբ Մարիամ Աստվածածին» բժշկական կենտրոն եւ շատ է զարմացել. ընդունարանի աշխատողները, որոնք մշտապես սիրալիր պատասխանել են դերասանուհու հարցերին, կոպտել են նրան: «Ես զանգահարեցի հիվանդանոցի ընդունարան, ու ինձ ոչ մի տեղեկություն չտվեցին, շատ կոպիտ պատասխանեցին, թե անգամ տեղյակ չեն եւ իրավունք չունեն տեղեկություն տալու»: Այդ օրը նա զանգահարել է 15:39-ին եւ 16:20-ին ու երկու անգամ էլ պատասխանի չի արժանացել: Հիշեցնենք, որ Սերյոժայի կենսաբանական մահվան փաստը պաշտոնապես հայտնեցին հունվարի 19-ին, ժամը 17-ին, ճիշտ այն ժամին, երբ ոստիկանության հատուկ ջոկատայինները մտան Գյումրի, իսկ նախագահ Պուտինն արդեն «ցավակցական» հեռախոսազրույց էր ունեցել Սերժ Սարգսյանի հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։