տուն Մամուլ «Հրապարակ». Նախկին ու նոր մարզպետների հակամարտությունը

«Հրապարակ». Նախկին ու նոր մարզպետների հակամարտությունը

109
0

hraparak

Տավուշի նախկին մարզպետ Աշոտ Ղուլարյանի փորձերը՝ կրկին մարզ վերադառնալու ուղղությամբ, մարտական դիրքի են բերել գործող մարզպետ Հովիկ Աբովյանին, ով ոչ պակաս մտերմիկ հարաբերություններ ունի  Հովիկ Աբրահամյանի հետ, վարչապետից «դաբրո» ստանալուց հետո նա  աշխատում է մարզում կոռուպցիան արմատախիլ անելու, իսկ իրականում նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի «կեղտերը» ջրի երես հանելու ուղղությամբ: «Հակակոռուպցիոն» արշավի առաջին զոհը կարող է դառնալ մարզի ամենամեծ բժշկական կենտրոնի՝ «Իջեւան» ԲԿ-ի  գործող տնօրենը՝ Վազգեն Մարգարյանը: Մարգարյանի ղեկավարած բուժհաստատությունում վերջին ամիսներին անընդհատ ստուգումներ են անցկացվում, եւ չի բացառվում, որ առաջիկայում ԲԿ տնօրենը բուժհիմնարկում հայտնաբերված խոշոր խախտումների արդյունքում հրաժեշտ տա աթոռին, եւ նոր մրցույթ հայտարարվի: Ուշագրավ է, որ Մարգարյանը ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքին 2013-ի սեպտեմբերին տիրացավ կրկին աղմկահարույց ճանապարհով՝ առանց առողջապահության կազմակերպչի համապատասխան որակավորման: Այդ անհամապատասխանության մասին բարձրաձայնեց մրցույթի մյուս մասնակիցը՝ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Ներսիսյանը, ով Իջեւանի նախկին քաղաքապետի եղբայրն է եւ մրցույթի արդյունքում ստացել էր ճիշտ այնքան ձայն, որքան իր մրցակից Մարգարյանը: Բայց նման դեպքում, ըստ կարգի, «վերջին խոսքը» Տավուշի այն ժամանակվա մարզպետ Արմեն Ղուլարյանինն է եղել, ով որոշել է, որ կենտրոնը կղեկավարի առողջապահական ոլորտում ղեկավարման փորձ չունեցող Վազգեն Մարգարյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։