տուն Մամուլ «Հրապարակ». Նախագահը PR-ի կարիք չունի, վարչապե՞տն էլ չունի

«Հրապարակ». Նախագահը PR-ի կարիք չունի, վարչապե՞տն էլ չունի

93
0

hraparak5

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը երեկ, խոսելով գործող վարչապետի վարած տնտեսական քաղաքականությունից, չմոռացավ նաեւ նախկին վարչապետին, բայց, ի տարբերություն Տիգրան Սարգսյանին հիշողների, այս անգամ՝ լավով:

«Ես եղել եմ այն քաղաքական գործիչը, ով միշտ պաշտպանել է Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունը: Տիգրան Սարգսյանը հետճգնաժամային քաղաքականության հարցում լուրջ քայլեր կատարեց: Ես կարծում եմ, որ այն մոտեցումը, որ ձեւավորվեց հետճգնաժամային ժամանակահատվածում, ռազմավարությունը, ընդհանրապես, ճիշտ էր ընտրված: Շատերը նրան քննադատում են, թե Տիգրան Սարգսյանը չկարեւորեց, որ ճգնաժամը կարող էր Հայաստան գալ: Միգուցե: Բայց այնքան կարեւոր չի՝ ճգնաժամը եկավ, թե չեկավ, որքան կարեւոր է, թե ինչ դասեր մենք քաղեցինք ճգնաժամից, եւ արդյոք էդ դասերը մեզ կօգնե՞ն վաղը, մյուս օրը, եթե դրանք իրականացնենք՝ հաջորդ ճգնաժամի ալիքին պատրաստ դիմագրավելու համար: Այս տեսակետից Տիգրան Սարգսյանի կառավարությունն ահագին գործ է կատարել»,-իր խոսքում ասաց իշխանական պատգամավորը:

Գործող վարչապետն էլ իր ձեւի մեջ է յուրատեսակ քաղաքականություն մշակել՝ ճգնաժամից դուրս գալու համար: Նա անձամբ այցելում է խանութներ ու տեղում իր ձեռքով իջեցնում անհարկի թանկացած գները: Այս առումով Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ գների իջեցումը, ի վերջո, ո՞ւմ հետեւողականության արդյունքն էր՝ անձամբ վարչապետի՞, թե՞ նախագահի, ինչպես վստահեցրեց Էդուարդ Շարմազանովը:

«Իշխանությունների»,-ասաց նա ու շարունակեց. «Իշխանության մեջ վարչապետն իր մասով, նախագահն իր մասով պատասխանատվություն են կրում ստեղծված սոցիալական, քաղաքական իրավիճակի համար եւ յուրաքանչյուրը՝ իր դիրքորոշմամբ: Այո, հանրապետության վարչապետը բոլոր հրատապ հարցերի շուրջ խորհրդակցում է նախագահի հետ, նրա հետ համաձայնեցնում իր քայլերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։