տուն Մամուլ «Հրապարակ». Մետաքսի Գագոյի հետ՝ մետաքսի համաժողովի մասին

«Հրապարակ». Մետաքսի Գագոյի հետ՝ մետաքսի համաժողովի մասին

101
0

hraparak

Երեկ մեզ հաջողվեց ճշտել, թե ինչու է Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան ժամանած, սակայն հասկանալի պատճառներով այդպես էլ հունվարի 20-ի ԲՀԿ համաժողովին չմասնակցած չինական մեծ պատվիրակությունը հանդիպել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Ծառուկյանը մինչ այդ որոշած է եղել, ինչպես կասեր ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը, «գրանդիոզ» գործերով սկսել 2015-ը: Այդ փաթեթում էր նաեւ «Մուլտի հոթելը», որը պետք է Ծառուկյանը բացեր հունվարի 20-ին, բայց քանի որ խնամի Հովիկ Աբրահամյանի տարեկան ցուցանիշները «լաց էին լինում» Ծառուկյանի դոշին, ստիպված եղավ զոհաբերության գնալ` արագացնել բացումը: Հունվարի 20-ի համաժողովին զուգընթաց, պետք է Չինաստանից այստեղ եկած ներդրողները մաստեր-կլասներ ցուցադրեին` ներդրումների մասին խոստումներ տալով, որի թագն ու պսակը պետք է լիներ չինական կողմի հայտարարությունը, որ Ծառուկյանի հաջորդ համաժողովը ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային հնչեղության է լինելու, քանզի Ծառուկյանը` չինական կողմի հետ համատեղ,  փորձում է «մետաքսի ճանապարհի» երկրներին, որոնք 21-ն են, սպասվելիք  համաժողովին բերել Հայաստան: Որպես վերջին ակորդ` իր ամենակարողության: Սակայն, ինչպես հյուրանոցի բացումը չեղավ այնպես, ինչպես նախատեսել էր Ծառուկյանը, այնպես էլ համաժողովը չկայացավ` տապալելով Ծառուկյանի «գրանդիոզ» պլանները: «Թուղթ ու գիրն են արել հաստատ Նիկոլայիչի վրա»,- եզրակացրեց ԲՀԿ մեր աղբյուրը` տեղեկացնելով, որ ՏԿ նախարար Գ. Բեգլարյանի՝ Մետաքսի Գագոյի հետ հենց «մետաքսի ճանապարհին» նվիրված համաժողովի մասին է խոսվել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։