տուն Մամուլ «Հրապարակ». Լռության սիմֆոնիա «շատախոս» պատգամավորուհու կատարմամբ

«Հրապարակ». Լռության սիմֆոնիա «շատախոս» պատգամավորուհու կատարմամբ

61
0

hraparak

Երեկ Ազգային ժողովում պատմական, դարակազմիկ իրադարձություն է տեղի ունեցել մեր լրագրողի եւ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկի՝ 1976 թվականին ծնված, մասնագիտությամբ արեւելագետ Մարինե Մարաբյանի միջեւ: Այո, մի զարմացեք՝ այդպիսի պատգամավոր եւս կա խորհրդարանում, ով ոչ միայն օրենսդիր է, այլեւ՝ գործարար: Բայց ավելի շատ գործարար է, քան օրենսդիր: Նրա մասին խորհրդարանում գիտեն երեւի թե 4-5 հոգի՝ ԱԺ նախագահը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու նրա կողքը նստող մեկ-երկու պատգամավոր, ովքեր տարվա մեջ մի քանի անգամ պատիվ ու երջանկություն են ունենում միայն մինչեւ առաջին ընդմիջում՝ հազիվ մեկուկես ժամ վայելել օրիորդ Մարաբյանի մշտական լուռ ներկայությունն իրենց հարեւան աթոռներից մեկին: Նա այն եզակի պատգամավորներից է, ով ոչ միայն ամբիոնից կամ դահլիճում իր նստած տեղից, այլեւ նույնիսկ դահլիճից դուրս երբեւէ հրապարակային ոչինչ չի ասել այս երկու տարվա ընթացքում: Նրա խորհրդավոր լռակյացության մասին նույնիսկ լեգենդներ են պտտվում, որ այն համարձակ լրագրողը, ով կկարողանա խոսեցնել նրան ու գեթ մեկ բառ կորզել մանդատավոր գործարարի բերանից, կարժանանա, օրինակ, «Տարվա լրագրող» կոչմանը:

Հանուն այս «պատվավոր կոչմանն» առաջինն արժանանալու եւ մեր պրոֆեսիոնալիզմը լավագույնս ի ցույց դնելու համար, ավելի քան մեկ ամիս հետեւելուց հետո, նախօրեին վերջապես կարողացանք դեմառդեմ դուրս գալ նրա հետ խորհրդարանում: Հանդիպեցինք իր աշխատասենյակի մոտ հենց այն պահին, երբ վերջինս իր օգնականի հետ պատրաստվում էր լքել «խրամատը»: Այդ պահին նա հեռախոսով հանձնարարում էր վարորդին, որ մեքենան մոտեցնի, քանզի ինքն արդեն դուրս է գալիս: Թեպետ չգիտենք, թե ինչ մեքենայով է շրջում «Գրանդ տոբակոյի» գործարար ներկայացուցիչն ԱԺ-ում, բայց համարները հաստատ օրենսդրական չեն, քանզի նրան հատկացված 040 օօ 11 ԱԺ-ական պետհամարանիշից ինքը հրաժարվել է, ու այն հիմա փակցված է մեկ այլ պատգամավորի մեքենայի վրա: Ինչեւէ, փորձեցինք չկորցնել ընձեռված հնարավորությունն ու իրականացնել մեր վաղեմի «երազանքը»՝ հարցացրույց Ազգային ժողովի ամենաչխոսկան պատգամավորուհու հետ: Հարցազրույցը, սակայն, ավելի շատ մենախոսության նմանվեց: Ինչու մենախոսություն, քանզի երբ ինքդ ես փորձում կռահել, թե ինչ կպատասխաներ դիմացինդ քո հարցին, ստացվում է լրագրողական մենախոսություն:

— Տիկի՛ն Մարաբյան, կարո՞ղ ենք Ձեզ հետ զրուցել:

— Իսկ Դուք ո՞վ եք, կներկայանա՞ք:

— Իհարկե: Վահե Մակարյան, «Հրապարակ» օրաթերթ:

— Ոչ, չենք կարող:

— Ինչո՞ւ: Եթե այլ լրատվամիջոցից լինեի, կհամաձայնեի՞ք:

— Չէ, դա կապ չունի, ուղղակի եկաք ու առանց ներկայանալու ուզում եք հարցազրույց անել:

— Բայց չէ՞ որ ես ներկայացա: Լավ, կասե՞ք՝ հիմա որ դուրս եք գալիս, էլի վերադառնալո՞ւ եք:

— Չեմ կարող ասել:

— Այդուհանդերձ, մի երկու հարց եմ ուզում ուղղել Ձեզ Ձեր օրենսդրական գործունեության վերաբերյալ: Ինչո՞ւ եք այդքան պասիվ որպես պատգամավոր:

— Ես չեմ պատասխանելու Ձեր հարցերին, կարող եք Դուք մենախոսության նման հարցեր տալ ու…

— Լավ, թող լինի այդպես: Ի՞նչն է խնդիրը, որ որեւէ հարցի քննարկման Դուք չեք մասնակցում՝ անկախ հարցի կարեւորությունից եւ հասարակական նշանակությունից:

— …….. Լռություն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։