տուն Լուրեր «Հրապարակ». ԼՂՀ–ից ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններ ծանր այրվածքներով տեղափոխվել են Երևան

«Հրապարակ». ԼՂՀ–ից ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններ ծանր այրվածքներով տեղափոխվել են Երևան

82
0

hraparak

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններ են տեղափոխվել Երևան: Մեր տեղեկություններով, նրանք տանը այրվածքներ են ստացել, գազի կաթսայից մոտ 100լ եռման ջուրը թափվել է երիտասարդ ամուսինների վրա, և նրանց անմիջապես ուղղաթիռով տեղափոխել են Երևան: Մի քանի օր է՝ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, կնոջ վիճակը, բարեբախտաբար, կայունացել է, գնդապետ ամուսնու վիճակն է ծանր, այրվածքները շատ են, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որ նրա վիճակը ևս կայունանա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։