«Կոալիցիոն բանակցությունները կհանգուցալուծվեն այս շաբաթվա վերջին, հավանաբար՝ ուրբաթ օրը։ ՀՀԿ խորհրդի նիստից հետո պաշտոնապես կհայտարարվի համագործակցության մասին։ Թեպետ մոտ 2 ամիս Հրանտ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը գրեթե միայնակ են բոլոր հարցերը քննարկել, բայց հայտարարություններով ցույց կտան, թե կուսակցականների հետ քննարկման արդյունքում Է որոշում կայացվել։ Ի դեպ, երեկվա դրությամբ 3 նախարարական պորտֆելի և 2 մարզպետի պաշտոնի մասին Էր խոսվում, Էկոնոմիկայի և տարածքային կառավարման նախարարություններից բացի, կարծես որոշում Է կայացվել նաև կրթության և գիտության նախարարության հարցում, ՀՅԴ-ին կհասնեն նաև Շիրակի և Արագածոտնի մարզերը։ ՀՀԿ-ն որոշեց Գեղարքունիքը պահել իրեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։