Նախնական պայմանավորվածություններին հակառակ՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ամբողջ կազմով չի մեկնի Փարիզ. Վենետիկի հանձնաժողովականների հետ քննարկումները կտեւեն 1 օր, ասաց հանձնաժողովի անդամ, «ՀՀ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Սեպտեմբերի 19-ին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ամփոփված եւ թարգմանված տարբերակը կներկայացվի Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետներին: Ղազինյանը չի մասնակցի, տեղյակ էլ չէ, թե ովքեր են մեկնելու. «Նախապես կազմակերպիչների կողմից որեւէ սահմանափակում եւ դժվարություն չկար ֆինանսավորելու, հետո պարզվեց, որ ընդամենը 1 օր է նախատեսվում հանդիպում, եւ, բնականաբար, տրամաբանական չէր մեկ օրվա համար ողջ կազմով գնալ այնտեղ: Ինչքան ես եմ տեղյակ՝ հանձնաժողովից 2-3 հոգի են մասնակցելու այդ հանդիպմանը»: Իսկ վերջնական հայեցակարգը կհրապարակվի հոկտեմբերի 15-ին, բայց մինչ դա՝ հոկտեմբերի 9-10-ը, Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացությունը կտա:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում