տուն Մամուլ «Հրապարակ». Ինչո՞ւ էր վարչապետը կիրակի օրով գնացել Վրաստան

«Հրապարակ». Ինչո՞ւ էր վարչապետը կիրակի օրով գնացել Վրաստան

85
0

hraparak5

Կիրակի օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի, Վրաստանում ծնված ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ մեկնել էր Վրաստան: Մեզ հաջողվեց պարզել, որ մեկօրյա այցը նախապես պլանավորված էր, նրանք Վրաստան էին այցելել կիրակի՝ փորձելով համատեղել հաճելին օգտակարի հետ: Բացի աշխատանքային հարցերից, ձեռքի հետ էլ օգտվել են «վրացական վայելքներից»: Վրաստանում նրանց դիմավորել եւ ճանապարհել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ում հետ Աբրահամյանը անձնական լավ հարաբերություններ ունի: Ասում են, թե Հայաստանի վարչապետին մի լավ պատիվ են տվել այնտեղ, դե, Արգամիչը եւս առատաձեռն է եղել վրաց գործընկերոջ Հայաստան այցի ժամանակ: Մեր տեղեկություններով, երկու վարչապետերը քննարկել են Բագրատաշենի «Բարեկամություն» կամրջի շինարարական աշխատանքներն արագացնելու, առեւտրատնտեսական կապերն աշխուժացնելու հարցերը: Որոշել են հաճախակի հանդիպել, իսկ առաջիկայում նախատեսված է երկու վարչապետերի այցը Ջավախք՝ տեղում ծանոթանալու այնտեղ առկա խնդիրներին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։