տուն Մամուլ «Հրապարակ». Հռետորական հարցադրում էր

«Հրապարակ». Հռետորական հարցադրում էր

134
0

hraparak

Կոլումբիայի համալսարանականների հետ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ, երբ ՀՀ նախագահը խոսել էր Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին,  հայ ուսանողներից մեկն ընդհատել էր նրան՝ հարց ուղղելով  Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին: Սերժ Սարգսյանն ասել էր. «Քաղբանտարկյա՞լ, Ադրբեջանո՞ւմ, Հայաստանո՞ւմ… դա սուտ է, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, դուք լավ տեղեկացված չեք»: Հարց տվողը հնչեցրել էր Շանթ Հարությունյանի անունը, ինչին էլ  Սերժ Սարգսյանն արձագանքել էր, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել, ու եթե նման արարք՝ խուլիգանություն, կատարած լինեին ԱՄՆ-ում, նույն արդյունքն էր լինելու: Երեկ մենք հետաքրքրվեցինք արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից, արդյոք սա անմեղության կանխավարկածի խախտում չէ՞, քանի որ դեռ դատարանի ուժի մեջ մտած դատավճիռ չկա: Նա պատասխանեց. «Նախագահի կողմից հնչել է հռետորական հարց. «Իսկ որեւէ երկրում այդպիսի գործողությունների համար մարդուն դատապարտո՞ւմ են, թե՞ ոչ»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում