Երեկ տեղի ունեցած կառավարության կազմի փոփոխությունները մեր զրուցակից բարձրաստիճան պաշտոնյան բնորոշեց որպես ձիու քայլ, որով Հովիկ Աբրահամյանի «տակից» հանվում է իր կայացման ակունքներում գտնվող տարածքային կառավարման նախարարությունը, որը դե ֆակտո ընտրությունների «կայացման» ու «կեղծման» դարբնոցն է, հաջորդ քայլով էլ միջազգային ինտեգրման նախարար է դառնում Տիգրան Սարգսյանի աջ ձեռք Վաչե Գաբրիելյանը, որը ոչ միայն արեւմտյան ներդրումային «օսը» կուրացիա կանի, այլեւ` եվրասիական: Ինտրիգը, սակայն, ավելի խորն է. բանն այն է, որ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր «ուղղվածությամբ» ամբողջովին սեյրանօհանյանական է, քան հովիկաբրահամյանական, իսկ Սեյրան Օհանյանը 2018թ. նախագահական ֆավորիտներից է: Ու եթե սրան էլ գումարում ես տեղեկատվությունը, որ ապագայում Վաչեի վրա են դրվելու նաեւ փոխվարչապետի պարտականությունները, ապա պատկերն ամբողջանում է` ԲՀԿ-ի «ամբողջական» իշխանափոխության պահանջի ֆոնին «երկուսը մեկում» տարբերակով. խաղից հանվում են Քոչարյանի կադրերը, թուլացվում է խնամի Հովիկը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում