«Արթուր Բաղդասարյանի կուսակիցները «Հայկական վերածնունդ» միավորման մասին խոսելիս հիշատակում են ոչ թե «100 հասարակական-քաղաքական միավոր», այլ՝ 140։ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մեր լրագրողին տեղեկացրել է, որ միայն Գյումրիում սեպտեմբերի 8-ին 28 կազմակերպություն է միավորվել՝ «Հայոց հայրենիք», «Միավորված հայեր», «Հայկանդուխտ», «Ազգի փրկություն» և այլ կուսակցություններ։
Նաև ասել է, որ բոլոր մարզերում հիմնելու են «Հայկական վերածննդի» կառույցներ, իսկ առաջինը հիմնել են Գյումրիում։ Սակայն ասում են, որ այդ կազմակերպությունների մեծ մասը մտացածին են. մեր հարցին ի պատասխան, Մարգարյանը խոստացել է բոլորի փաստաթղթերը ներկայացնել. «Ես հաստատում եմ, որ չկա մի կազմակերպություն, որ Պետռեգիստրում գրանցված չլինի, ավելին՝ կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն ունի ոչ քիչ, քան 5 տարվա պատմություն։ Ես խոստանում եմ բոլոր փաստաթղթերը տրամադրել՝ գրանցման ամսաթվով»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։