Մոտ եռամսյա ընդմիջումից հետո երեկ քառյակը հերթական հանդիպումն էր կազմակերպել: Սակայն այդպես էլ անորոշ մնացին թեժ աշնան մեկնարկի եւ իշխանափոխության պահանջի ժամկետները: Թեպետ սպասումներ կային նաեւ քառյակի պառակտման առումով, քանի որ չորսից երեք կուսակցությունների ներկայացուցիչները, ըստ որոշ լուրերի, փորձելու են պայքարն այսուհետ տանել սահմանադրական բարեփոխումների դեմ, մինչդեռ ՀՅԴ-ն մնում է անդրդվելի եւ չի պատրաստվում հրաժարվել նախկին դիրքորոշումից ու մերժել խորհրդարանական կառավարման մոդելը: Եռյակի հակափաստարկն էլ այն է, որ Սերժ Սարգսյանը փորձելու է հավերժացնել իր իշխանությունը՝ դառնալով խորհրդարանի ղեկավար: Սակայն նիստից հետո ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ, չնայած տարաձայնություններին, քառյակը բազմաթիվ հարցերում միասնական է եւ չի պատրաստվում պառակտվել:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում