ԵԿՄ հիմնանորոգված շենքի բակում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ երեկ առավոտյան տեղի ունեցավ «Խաչքարերի պուրակի» բացումը: Հոգեւորականների կողմից օծվեցին 15 խաչքարերը, որից հետո Երկրապահի օրը նշողներն այցելեցին Եռաբլուր: Սեյրան Օհանյանն իր ելույթում ասաց, որ երկրապահներն առանձնահատուկ դեր են ունեցել Արցախյան ազատամարտում: «Արցախյան ազատամարտն առանձնահատուկ է կամավորական շարժմամբ, որի ժամանակ երկրապահներն առաջին գծում են եղել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։