տուն Մամուլ «Հրապարակ». Էկոնոմնախից տուրիզմի վարչությունը կառանձնացվի. նոր կոմիտեի ղեկավարը վարչապետի մարդն է լինելու

«Հրապարակ». Էկոնոմնախից տուրիզմի վարչությունը կառանձնացվի. նոր կոմիտեի ղեկավարը վարչապետի մարդն է լինելու

90
0

default

«Հրապարակ» թերթը գրում է. «Նորանշանակ վարչապետը որոշել է էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնել տուրիզմի վարչությունը՝ այն դարձնելով կոմիտե եւ կոնկրետ խնդիրներ դնելով․ «Քանի որ մենք հարեւան երկրին անհամեմատ զիջում ենք, իսկ տուրիզմն ամենահեռանկարային բիզնես-ճյուղերից է համարվում»:

Մեր տեղեկություններով` տուրիզմի կոմիտեի ղեկավարի պաշտոնում Կարապետյանը տեսնում է իր «մարդուն», այլ ոչ թե 2005-ից վարչության պետ Մեխակ Ապրեսյանին: «Նա հազիվ վարչության պետ է ձգում, ուր մնաց կոմիտե ղեկավարի։ Դա կարեւորագույն ենթակառուցվածք է, որտեղ պետք է ավելի պրոֆեսիոնալ, ուժեղ մասնագետ նշանակել, եւ այդպես էլ կանի վարչապետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում