տուն Լուրեր «Հրապարակ». «Դվին» հյուրանոցը կդառնա «Դավիթ-Բեկ». տանիքին ուղղաթիռներ կիջնեն

«Հրապարակ». «Դվին» հյուրանոցը կդառնա «Դավիթ-Բեկ». տանիքին ուղղաթիռներ կիջնեն

198
0

«Դվին» հյուրանոցի շինարարությունը լայն թափով շարունակվում է։ Հյուրանոցը մասնավորեցման ցանկում հայտնված՝ պետական գույք հանդիսացող 47 անուն կազմակերպություններից է, որի վերաբերյալ նախագիծն այս տարի հունիսին ընդունվեց ԱԺ-ում։ Տարիներ շարունակ այն ո՛չ գործում էր, ո՛չ կառուցվում։ Հիմա նախատեսում են հյուրանոցը ռեբրենդինգի ենթարկել, անունը փոխել՝ «Դավիթ-Բեկ»:

Վերակառուցումից հետո այն կլինի Հայաստանում եւ տարածաշրջանում նմանը չունեցող լյուքս դասի հյուրանոց, որի տանիքին անգամ ուղղաթիռներ կկայանեն: Այս պահին որպես «Դվինի» սեփականատեր է հանդես գալիս Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանը․ նախկինում այլ անուններ էին շրջանառվում, մինչեւ անգամ Իոսիֆ Կոբզոնի անունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: