տուն Մամուլ «Հրապարակ». Այս նախիրը պետք է քշել Բաքու

«Հրապարակ». Այս նախիրը պետք է քշել Բաքու

71
0

hraparak5

Մարդու եւ կովի տարբերությունը, կարծում ենք, լրացուցիչ բացատրության կարիք չի զգում: Բայց կան կովեր, որոնք որոշել են ղեկավարել հայ մարդու գիտակցությունը: Պրոբլեմը սա է:

Ինչքա՞ն կարելի է գրել ու ասել, որ ԵՏՄ-ին անդամակցելը մեր լավ օրից չէ: Սրանք շարունակում են պնդել, որ այդպես չէ, որ անդամակցելով ԵՏՄ-ին՝ մենք դրախտ ենք ընկնելու: Դուք մի հատ այս հայտարարությունը կարդացեք. «ԵՏՄ անդամակցությունից հետո ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածքում կաշխատեն ու կբնակվեն առանց սահմանափակումների»: Սա ասում է ոչ թե մի ռուս քարոզիչ, այլ հայ մարդ, որ ինչ-որ հանգամանք է ձեռք բերել Հայաստան-ԵՏՄ ինտեգրացիոն կառույցներում: Կարճ` ռուսալեզ մի ավանակ, ով հանուն ռուսներին հաճոյանալու պատրաստ է իր երկիրը վերածել արոտավայրի եւ իր ժողովրդին կոչ անել` աչքներդ լույս, հենց մտանք ԵՏՄ, գնալու եք Ռուսաստանում աշխատեք ու ապրեք առանց սահմանափակումների: Իսկ դրա համար շատ քիչ բան է պահանջվում հայերից, ինչպես ինքն է ասում. «Ռուսաստանում արդեն համաձայնեցված է համապատասխան փաստաթուղթը, մնում է Հայաստանը միանա ԵՏՄ-ին»:

Սա դեռ բոլորը չէ: Ժողովուրդ ջան, հենց մտանք ԵՏՄ, բոլոր հայերին` օրինախախտ ու ոչ օրինախախտ, համաներելու են, իսկ պատենտ կոչվող փաստաթուղթն էլ, որ մինչ օրս պահանջում են հայերից աշխատելու համար, այլեւս չի լինելու: Միով բանիվ` կայֆ ա ԵՏՄ մտնելը: Ակամա մտածում եմ` սրա նախնիները քոչվոր են եղել: Մտավորական է անունը, բայց տես, թե ինչի վրա է ուրախանում: Այն, որ այդ հայերը կկորչեն անտակ Ռուսաստանում` դա ոչինչ, այն, որ այս պետություն կոչվածը կդատարկվի հայերից, դա էլ ոչինչ, այն, որ մի գեղեցիկ օր վերջին հայը կանջատի լույսն ու կհեռանա` դա էլ հեչ: Այս մտավորական կոչվածի համար կարեւորն այն է, որ հայը կարողանա առանց պատենտի աշխատանք գտնել Ռուսաստանում եւ այնտեղ ապրել առանց սահմանափակումների: Ինքն էլ դրանից է ուրախանում, ի՞նչ արած:

Սա էլ լսեք, հայեր: Հենց մտանք ԵՏՄ, 60-70 հազար հաշվարկվող այն քաղաքացիների գործերը, որոնց արգելվել է մուտք գործել ՌԴ, կամ որոնք վտարվել են ՌԴ-ից, եթե քրեական հանցագործություններ չեն կատարել եւ օրենք չեն խախտել, միայն վարչական խախտումների պարագայում ընդունվելու է որոշում՝ այդ քաղաքացիներին Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումը վերացնելու մասին: Բա կայֆ չի՞: Բայց սա դեռ վերջը չի` դրախտում, ինչպես դրախտում… Շարունակենք՝ ՀՀ քաղաքացի ուսանողների եւ ընտանիքների վերամիավորման դեպքում այդ իրավունքը տրվելու է ընդհանրապես մեխանիկորեն: Լսողը կբացականչի` մամա ջաաաան, ուզում եմ….

Լրագրողը մի «յախիդնի» հարց է տվել սույն մտավորականին` իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը չստորագրի ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը: «Ես բացառում եմ նման սցենարի հնարավորությունը»,- ասել է այս կովը:

Իսկ հիմա երկնքից իջեք ներքեւ, հարգելի հայրենակիցներ: Փառք Աստծո, մինչեւ հիմա մենք ենք կովերին արածացնում եւ ոչ թե կովերը մեզ: Ուրախանալ, հայրենիքը մոռանալ այն բանի համար, որ ԵՏՄ մտնելու դեպքում հայերը Ռուսաստանում 4-րդ սորտից կվերածվեն 3-րդ սորտի` չարժե: Իրականում 3-րդի ու 4-րդի միջեւ տարբերությունը շատ մեծ չէ: Մինչ օրս Ռուսաստանում 3-րդ են համարվել աֆրոամերիկացիները: Մենք հիմա հավասարվելու ենք նրանց, ոչ ավելին: ԵՏՄ մտնելով` Հայաստանը ձեռք է քաշելու Արցախից: Եվ հիմա բոլորն են հասկանում, որ Սերժ Սարգսյանն այդ փաստաթուղթը չի ստորագրելու: Պարզ հաշվարկ է. ոչ մի նախագահ Արցախի ազատագրումից տասնամյակներ անց Հայաստանը չի վերադարձնի խորհրդային ժամանակների սահմաններին:

Դուք փողոց չե՞ք նայում… Հապա նայեք, թե ինչքան բաց բերան կա, որ փսլինքը թափելով՝ սպասում է նախագահի աթոռն ազատվելուն… Բայց մի քիչ շտապում են բոլորն էլ: Ճիշտ է, պատրաստ է Հայաստանի անդամակցության փաստաթուղթը, բայց դա ոչ մեկին, այդ թվում եւ Ռուսաստանին ձեռնտու չէ: Շատ չի մնացել, մի քիչ էլ համբերենք: Ուղղակի ամենածիծաղելին այն է, որ կարող է Զորի Գայկովիչը ճիշտ դուրս գալ, եւ պարզվի, որ Ռուսաստանն ավելի թանկ է գնահատում Արցախը, քան մենք ու մեր էս տեսակ կով մտավորականները:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում