տուն Մամուլ «Հրապարակ». Այդ կադրերը տեսնելուց առաջին անգամ վախ ու սարսուռ զգացի

«Հրապարակ». Այդ կադրերը տեսնելուց առաջին անգամ վախ ու սարսուռ զգացի

118
0

hraparak5

Բերձորում Նախախորհրդարանի անդամների վրա Արցախի ոստիկանության հարձակումը դեռ թեժ քննարկվում է հատկապես  շարքային քաղաքացիների կողմից: Քաղաքական ուժերն ու պատգամավորները փորձում են չափավոր արտահայտվել՝ թերեւս երկու ժողովուրդների միջեւ սեպ չխրելու,  ղարաբաղցի-հայաստանցի տարանջատումը չսրելու համար: Վերջին տարիներին նվազած անջրպետն ասես մի քանի օրում խորացավ, ու տարիների աշխատանքը երկու օրում ջուրը լցվեց: Եվ որքան էլ շրջանառության մեջ դրվեն արդարացումներ, թե անընդունելի է «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով իշխանափոխություն անել կամ սահմանի լարված իրավիճակում երթ անել Արցախում, Շուշիի ազատագրման գործում մեծ ներդրում ունեցած Ժիրայր Սեֆիլյանի վրա հարձակվելն ու նրա գաղափարակիցներին ծեծի ենթարկելը պետական հանցագործություն է գնահատվում եւ Արցախի համար խարան է: Սրա մասին ԼՂՀ խորհրդարանում պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը, ով Նախախորհրդարանի համակիրներից է: «Ազգային ժողովի առաջիկա նիստում ես այդ հարցը բարձրացնելու եմ, քանի որ սա մեր ազգային անվտանգությանն է վերաբերում, ես խոսել եմ ԱԺ նախագահի հետ, չգիտեմ` պատգամավորներից ովքեր ինձ կմիանան, առայժմ չեմ կարող ասել: Կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Սա  ոչ թե սադրանք էր, այլ սեպ խրել մեր ժողովուրդների միջեւ, սա հանցագործություն էր սեփական ժողովրդի հանդեպ»: Պատգամավորը հարցնում է՝  իշխանության ինչի՞ն էր պետք նման ջարդ կազմակերպելը, ի վերջո, կարող էին օրինական ձեւով հետ ուղարկել: «Ինչո՞ւ հարձակվեցին, անհասկանալի է, ես էլ էի սպասում, որ եթե թույլ չտան,  հանգիստ հետ կուղարկեն, բայց այն, ինչ տեսանյութում նկարված է, ահավոր էր: Ինչո՞ւ են հարձակվում մեքենաների վրա: Մի խումբ էր բերված, որ պիտի հրաման կատարեր, ջարդեր, իսկ ոստիկաններից մի մաս էլ կար, դա արգելում էր: Եվ դեռ շատ բան կա, որ կարող եմ ասել, բայց հիմա չեմ ուզում կրքեր բորբոքել, փակագծերն  առաջիկայում կբացեմ»: Մեր հարցին՝ ինքը տեղյա՞կ էր, թե Արցախի ոստիկանությունն ինչպես է պատրաստվում դիմավորել սեֆիլյանականներին, ասաց. «Ոչ, ես չեմ սպասել նման բան ոչ մեկից: Երբ որ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» պլակատի տակ ջարդուփշուր են անում մարդկանց, դրանից հետո ես տեսնում եմ իմ պետականությունը սպանված, արժեքները եւ քաղաքացու անվտանգությունը ոտնահարված: Ով կատարեց, թող վեր կենա ու հայտարարի, որ ինքն է, ու պատասխան տա»: Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ավտոերթի կազմակերպիչներն այլ երկրների գործակալներ են, հարցնում է. «Եթե այդպես է, ինչո՞ւ ՀՀ իշխանությունը նրանց ժամանակին չի ձերբակալել ու պատասխանատվության ենթարկել, ինչո՞ւ են ազատ շրջում Հայաստանում»: Մեղադրանքներից մեկն էլ այն է, որ Սեֆիլյանի գլխավորած շարժումը սահմանին լարված այս շրջանում ապակայունացնում է Ղարաբաղի ներքաղաքական անդորրը: Պատգամավորը հակադարձում է. «Դա ազատ խոսքի իրացում էր, Սահմանադրության  համապատասխան խաղաղ երթ: Եթե առաջին գծում լարված  վիճակի դեպքում ազատ խոսքը դիտվում է սադրանք, այդ դեպքում ինչո՞ւ է ցանկացած ընդդիմություն վեր կենում, խոսում իշխանության սխալներից: Եթե սահմանում լարված է, իրավունք կա՞ զբաղվել կոռուպցիայով, փողերի լվացմամբ, տնտեսական սխալ քաղաքականություն վարել, որը հանգեցրել է երկրից ահռելի արտագաղթին

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։