տուն Մամուլ «Հրապարակ». Արագածոտնի մարզպետը վտանգավոր եզրագծում է

«Հրապարակ». Արագածոտնի մարզպետը վտանգավոր եզրագծում է

115
0

hraparak

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հայտնվել է վտանգավոր եզրագծում. նրան պաշտոնից հանելու մտադրություն կա: Թեպետ Սահակյան եղբայրները Սերժ Սարգսյանի սիրելիներն են եւ ամեն անգամ վտանգը հարթում են նրան դիմելով, բայց քաղաքական շրջանակներում խոսում են, որ էլ տեղ չկա: Գաղտնիք չէ, որ մարզում մարզպետի գերդաստանին պատկանող ընկերությունները տենդերային ծրագրեր շահելու մենաշնորհ ունեն, ավելին՝ վարչապետի վերահսկողական ծառայությունը, մեր տեղեկություններով, բոլորովին վերջերս բացահայտել է մոտ 100 միլիոնի հասնող չարաշահումներ, սակայն այժմ էլ ավելի խայտառակ բացահայտում է եղել: Պարզել են, որ Սահակյանը, տեղեկանալով Հյուսիս-Հարավ ծրագրի մասին,  անցյալում կոպեկներով գնել է ծրագրով վերակառուցման ենթակա մայրուղու հարակից տարածքները եւ հիմա աստղաբաշխական գներով վաճառում է պետությանը:

Գրում է թերթը