տուն Մամուլ «Հրապարակ». 2015-ին՝ արդեն ութերորդ զոհը

«Հրապարակ». 2015-ին՝ արդեն ութերորդ զոհը

84
0

hraparak5

Սահմանին  լարվածությունը  շարունակվում է: Երեկ գիշեր հերթական գույժն ստացվեց՝ ժամկետային զինծառայող է զոհվել: Ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նախորդ գիշեր դիպուկահարի կրակոցից զոհվել է զինծառայող՝ 20-ամյա Սուրեն Փիլոսյանը: Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից կատարվել է  դիվերսիոն գործողության 8 փորձ, որոնք ժամանակին կանխվել են, եւ հակառակորդը, կորուստներ կրելով, նահանջել է: Պաշտպանության բանակի հաղորդմամբ, ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմը նախորդ գիշեր խախտվել է 220 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2 հազարից ավելի կրակոց: Եվ այս ամենի հանդեպ միջազգային ատյանները լռություն են պահպանում:  Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, մեզ հետ զրույցում միջազգային կառույցների պահվածքին անդրադառնալով, ասաց. «Դա անտարբերություն չէ, որոշ կառույցներ նրանց հետ են աշխատում, միգուցե ներքին կարգով դրդում, մյուսները չունեն համապատասխան ուժ, կարողություն՝ Ադրբեջանին զսպելու, օրինակ, ԵԱՀԿ-ն ոչ մի հնարավորություն չունի հսկելու Ադրբեջանին կամ որեւէ երկրի, ՄԱԿ-ն էլ հրահանգ կատարող է, այնպես որ, այստեղ միջազգային կառույցներից կանխել կամ դադարեցնել ես չեմ սպասում»: Նախկին փոխնախարարը սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ կոչ է անում խուճապի չմատնվել ու միասնական լինել, որը վերջ կտա Ադրբեջանի պրովոկացիային: «Լարվածությունն Ադրբեջանից է, ոչ թե Հայաստանից, այն հետապնդում է քաղաքական նպատակներ:  Քանիցս ասել եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան խնդիր ունեն Ցեղասպանության տարելիցի առիթով իրավիճակը լարել, կոնֆլիկտ ստեղծել՝ շեղելու նպատակով: Սա է Ադրբեջանի ռազմական ակտիվացման պատճառը»,-ասում է Շիրխանյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։