«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 18-ի եւ հոկտեմբերի 2-ի ընտրությունների անակնկալն Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության հաղթարշավն էր։
«Շուրջ երկու տասնյակ համայնքներում համայնքների ղեկավարներ, ավելի քան 200 ավագանու անդամներ, Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններում երրորդ տեղը։
Սա վկայում է, որ իրավացի են նախկին ՕԵԿ-ականները, երբ ասում են, որ ընտրությունը բարդ գործընթաց է, եւ այստեղ երկարատեւ փորձ ու լուրջ աշխատանք է հարկավոր։
Ինչպես նաեւ վկայում է այն մասին, որ պակաս կարեւոր չէ թեկնածուների անձը՝ համենայնդեպս, Գյումրիում եւ Վանաձորում ՀՎԿ-ն «ճիշտ» մարդկանց վրա էր «ստավկա» արել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում